Գյումրիում երկաթգծից օգտվող չկա, ուստի «Գյումրի» կայարանը մտադիր է վերանայել գնացքների մեկնարկային ժամերը` հույս ունենալով այսկերպ փրկել Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն ուղղությունը փակվելուց:

Մեկնակայինի պետ Մուրադ Ալեքսանյանն ուղղակի զարմացած է, ասում է պայմանները լավ են, սանիտարական վիճակ, տաքություն ամեն ինչ ապահոված է, բայց գնացք նստող չկա, ժամաքանակի փոփոխությունն հազիվ թե խնդրին լուծում տա:

«Գլոբալ խնդիր մնում է արագության բարձրացումը: Գյումրիից Երեւան գնացքն հասնում է 3,5 ժամվա ընթացքում»,-ասում է Գյումրիի կայարանի պետ Վահան Գասպարյանն ու հավելել. «Կա՜մ պետք է գնային զգալի փոփոխություն մտցնել կա՜մ բարձրացնել արագությունը: Առայժմ սակագնի իջեցումը ձեռք չի տա, ուրեմն պետք է աշխատել  երկրորդ ուղղությամբ»: