Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը չի նշանակում, որ նրա երկիրը հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա կարծիքով, Իլհամ Ալիեւի հայտարարությունները բանակցային գործընթացից դժգոհ լինելու նշան են: Այդ հայտարարությունները ԵԱՀԿ Մ ինսկի խմբի վրա ճնշում գործադրելու ձեւ են:
«Ադրբեջանի համար անցանկալի են հակամարտության կարգավորման միայն այն ձեւաչափերը, որտեղ ներկա է Ռուսաստանը: Ադրբեջանը չի թաքցնում դա, չնայած գնում է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափին: Նրանք կցանկանային, որ այս ձեւաչափում ներգրաված լինեին նաեւ ԱՄՆ, Թուրքիան, ԵՄ-ն»,- նկատեց Գրիգորյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Նա նաեւ քննադատության էր արժանացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` նշելով, որ նրա գործունեությունը 19 տարի է` ոչ մի արդյունք չի տալիս:





























