ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետեւյալ պաշտոնյաները.

- ՀՀ փոխվարչապետեր

- Վարչապետի աշխատակազմի ղեկավար

- ԱԽ քարտուղար

- Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

- Աշխատակազմի վարչության պետեր

- Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր

- Վարչապետի խորհրդականներ

- Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.

- Երկու փոխվարչապետերը

- ԱԽ քարտուղարը

Եվ վերջ

Ինքս եւս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»: