Չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ 150 % պարգեւավճար ստացած մարդիկ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Ո՞վ ասաց, որ 100 տոկոսից ավելի պարգեւավճար չեն կարող ստանալ: Խնդիրն այլ է, եթե մենք խոսում ենք աշխատավարձի ֆոնդի վերաբաշխման մասին որպես պարգեւատրում, ապա այո, այստեղ 100 տոկոսը չի կարող անցնել: Եթե խոսում ենք հստակ պլանավորված պարգեւատրման ֆոնդի մասին եւ դրա վերաբաշխման, ապա պարգեւատրման ֆոնդը կարող է նախատեսված լինել 500 տոկոսի եւ 500 տոկոս էլ բաշխվեր»,- նշել է փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգեւատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։