Կատարը ոչ մի նշան չի տեսնում հարեւան երկրների հետ հարաբերություններում ճգնաժամի լուծման: Այդ մասին Bloomberg-ին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բեն Աբդերահման ալ-Թանին`Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Էր Ռիադում Պարսից Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ- երկրների գագաթաժողովից հետո ոչ մի քայլ կամ ծրագիր չի մշակվել, որի ընթացքում ակնկալվում էր, որ առաջընթաց կգրանցվեր», - ասել է Ալ-Թանին:
Նա ընդգծել է, որ Կատարը կշարունակի հետեւել իր ազգային օրակարգին, սակայն միեւնույն ժամանակ բաց կմնա երկխոսության համար, եւ հավատարիմ կմնա Պարսից Ծոցի երկրների տարածաշրջանային կազմակերպության պահպանմանը:
2017 թ. հունիսին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ՄԱԷ-ն եւ Եգիպտոսը դադարեցրել էին հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանը աջակցելու համար: Նա դադարեցրել էր նրանց հետ բոլոր կապերը եւ նրան պարտադրվել էր տրանսպորտային շրջափակում: Քուվեյթը եւ Միացյալ Նահանգները բազմաթիվ փորձեր են կատարել հաշտեցնելու հարեւաններին, բայց ի զուր: Անցյալ տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորը հրավիրեց Կատարի Էմիրին Էր Ռիյադի տարածաշրջանային գագաթաժողովին, ինչը շատ դիտորդներ համարեցին հարաբերությունների լարվածության լիցքաթափման ազդանշան, սակայն Կատարի ղեկավարը չգնաց Թագավորության հետ հանդիպման՝ իր փոխարեն ուղարկելով արտաքին գործոց պետնախարարին՝ ամենաբարձր մակարդակով ներկայացուցչին։





























