2019 թ. համար ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունն ունեցել է ստանդարտ 10 տոկոսանոց պարգեւատրումների ֆոնդ, եւս 20 տոկոս ավելացվել է, որպեսզի ուղղահայաց պարգեւատրումները հնարավոր լինի անել կառավարչական տեսանկյունից։ Այս մասին այսօր՝ ոհւնվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով, դա արվել է, որպեսզի կառավարիչը հնարավորություն ստանա սկզբունքայնության, պարտաճանաչության, առաջնորդության ստանձնման, նախաձեռնողականության սկզբունքներն առաջ տանել:

Հակոբ Հակոբյանը դժվարացավ ասել, թե որքան գումար է տնտեսել իրենց նախարարությունը 2018 թվականին. «Տնտեսումը թափուր աշխատատեղերի հետ է կապված: Միգուցե 10-20 տոկոս տնտեսում եղած լինի»:

Հարցին, թե 2018-ին որքա՞ն պարգեւավճարներ են հատկացվել, նախարարը պատասխանեց. «Ներողություն, ես ասացի, որ դա իմ առաջնահերթությունը չի: Աշխատանքային հարցերի սիրով կպատասխանեմ: Ես ավելի շատ կենտրոնացած է համակարգի խնդիրների վրա։