Ռուս-հայկական բանակցություններում բարդություններ են դիտվում: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ սա միանգամայն բացատրելի է հաշվի առնելով Հայաստանում իշխանափոխությունը: «Իշխանության են եկել նոր դեմքեր, իսկ որոշակի պատճառներով նրանք սխալներ են թույլ տալիս, որոնք Մոսկվային տհաճ են: Սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած հարաբերություններում, նույնիսկ դաշնակցային, ժամանակ առ ժամանակ ճգնաժամ է դիտվում»,- նշեց նա:

Իսկանդարյանը հավելեց, որ բարդություններ են ծագել նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, չնայած հայ հանրության շրջանում առկա է այն կարծիքը, որ դրանք, իբր, գրեթե կատարյալ էին: