Հարավարեւմտյան Ասիայի որոշ երկրներում արմատական իսլամիզմ է հանդիպում, ինչպես նաեւ ահաբեկչության սպառնալիք կա եւ դեպի Հայաստան միգրացիոն հոսքը հանրապետության ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է: Հունվարի 24-ին՝ «Ազգային օրակարգ» հիմնադրամի կազմակերպած միգրացիայի խնդիրների մասին քննարկման ժամանակ, այս մասին ասաց Հնդկաստանում Հայաստանի նախկին դեսպան Արա Հակոբյանը:

Նրա խոսքով՝Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հարցերը պետք է առաջնահերթ լինեն:

 «Մենք պետք է վերահսկենք դեպի երկիր միգրացիոն հոսքերը եւ իմանանք, թե ովքեր են այն մարդիկ, որոնք գալիս են: Մենք պետք է իմանանք, թե ինչու են նրանք Հայաստան ժամանել՝ անկախ նրանց ազգային կամ ռասայական պատկանելիությունից: Մենք պետք է որոշակի մակարդակում բարձրացնենք այդ հարցերը», - ասաց Հակոբյանը: