Շվեդիայում տղամարդը երկու որդիներին սպանելուց հետո Facebook-ում ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ մտադիր է ինքնասպանություն գործել՝ հայտնում է AP-ն։

Ոստիկանության մամուլի քարտուղար Յոհան Տալբերգը հայտարարել է, որ նախօրեին ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Մոկլինտա գյուղում «լուրջ միջադեպ է տեղի ունեցել»։

Շվեդական Expressen լրատվամիջոցը հայտնում է, որ տղամարդը Facebook-ում հայտնել է, թե սպանել է իր երկու որդիներին եւ պատրաստվում է ինքնասպանություն գործել։

Տալբերգը նշել է, որ իրենք ստացել են այդ տեղեկատվությունը, սակայն մանրամասներ չի հայտնել։