Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի Մեծ մրցանակի մրցաշարում մեկնարկային երեք հանդիպումներն էլ ավարտեց հաղթանակով եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մրցաշարի 3-րդ տուրում Դանիելյանը սեւերով 36 քայլում պարտության մատնեց մոնղոլացի Բատկույագ Մունգունտուուլին: Երկրորդ տուրից հետո Դանիելյանի հետ առաջին տեղը կիսած Նանա Ձագնիձեն պարտվեց Մարտա Ֆիերոյին: Դանիելյալը 3 միավորով առաջին տեղում է:

Լիլիթ Մկրտչյանը 3-րդ տուրում ոչ ոքի խաղաց Մարի Սեբագի հետ: