Ադրբեջանը դժվար թե մտնի պատերազմի մեջ, սակայն այդ հնարավորությունը չի կարելի բացառել: Այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի «Յաբլոկո» կուսակցության քաղաքական  կոմիտեի անդամ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Շեյնիսը` ավելացնելով, որ Ադրբեջանը բլեֆ է անում, սակայն դրան պետք է լուրջ վերաբերել, հայտնում է aif.ru-ն:

Շեյնիսի խոսքով,  «փոքրիկ, հաղթանակ բերող պատերազմի մասին» Ադրբեջանի գաղափարը նոր չէ: Շեյնիսը նաեւ ասել է, որ Ղարաբաղի ժողովուրդը իր պետությունը կառուցում է մշտական  վտանգի առկայության ներքո:

«Նայելով Ղարաբաղում տեղի ունեցող ընտրություններին` ուզում եմ, որ Ռուսաստանում  էլ դրանք անցկացվեն նույնքան արդար, բաց եւ թափանցիկ»,- նշել է նա: