Սանկտ Պետերբուրգի Զենիթը նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր: Շվեյցարիայի Յանգ Բոյզի հետ պատասխան խաղում Սպալետիի թիմը հաղթեց 3:1 հաշվով, թեեւ առաջինն էր գնդակ բաց թողել:

Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր Յանգ Բոյզը:

Զենիթի հաջորդ մրցակիցը կլինի Տվենտե - Ռուբին զույգի հաղթողը:

Եվրոպայի լիգա. 1/16-րդ եզրափակիչ

Զենիթ - Յանգ Բոյզ` 3:1 (առաջին հանդիպում` 1:2)
Դանկո Լազովիչ, 40, Սերգեյ Սեմակ, 51, Ռոման Շիրոկով, 75 - Ամար Ժեմալ, 19