ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկության մասին լուրերի հետ:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ոոշ լրատվամիջոցներ կրկին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառում՝ հղում անելով անփաստարկ ու ինքնահնար տեղեկությունների: Նպատակը պարզ է՝ բարձրագոչ հայտարարություններով ընթերցող գայթակղել»:
Ոստիկանությունը նաեւ կոչ է անում լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ ասեկոսեներով հանրությանը ապակողմնորոշելու գործելակերպից, մեկընդմիշտ հասկանալ, որ պաշտոնատար անձին հորինած «տեղեկատվությամբ» թիրախավորելով՝ հարվածում եք գերատեսչությանն ու պետականությանը:





























