Լիվերպուլը մեծ դժվարությամբ կարողացավ դուրս գալ Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակիչ: Քենի Դալգլիշի թիմը ընդունել էր Չեխիայի Սպարտային եւ հաղթեց 1:0 հաշվով: Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով:
Լիվերպուլ - Սպարտա` 1:0
Կյոյտ, 86
1/16-դ եզրափակիչի պատասխան խաղում Գերմանիայի Բայերը տանը 2:0 հաշվով հաղթեց Խարկովի Մետալիստին: Առաջին հանդիպումը եւս ավարտվել էր Բայերի հաղթանակով` 4:0: Բայերի հաջորդ մրցակիցը կլինի Վիլյառեալ - Նապոլի զույգի հաղթողը:
Բայեր - Մետալիստ` 2:0
Ռոլֆես, 47, Բալակ, 70
Հոլանդիայի ՊՍՎ Էյնդհովենը 3:1 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի Լիլի նկատմամբ: Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի` 2:2 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում ՊՍՎ-ն կմրցի Գլազգո Ռեյնջերսի հետ:
ՊՍՎ - Լիլ` 3:1
Ջուջակ, 55, Լենս, 67, Մարսելո, 73 - Ֆրո, 22
Սպարտակը Մոսկվայում ընդունեց Բազելին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր Սպարտակը: 1/8-րդ եզրափակիչում Սպարտակի մրցակիցը կլինի Այաքս - Անդերլեխտ զույգի հաղթողը:
Սպարտակ - Բազել` 1:1
Մակգիդի, 90 - Չիպերֆիլդ, 15
Պորտուգալիայի Սպորտինգը ոչ ոքի ` 2:2 հաշվով խաղաց Գլազգո Ռեյնջերսի հետ: Առաջին հանդիպումը եւս ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով: Մրցակցի խաղադաշտում ավելի շատ խփած գոլերի շնորհիվ պայքարը կշարունակի Ռեյնջերսը եւ 1/8-րդ եզրափակիչում կհանդիպի ՊՍՎ Էյնդհովենի հետ:
Սպորտինգ - Գլազգո Ռեյնջերս` 2:2
Մենդես, 42, Ջալո, 83 - Դիուֆ, 20, Էդու, 90+2
1/8-րդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենա մարտի 10-ին եւ 17-ին:





























