Թուրք ճանաչված երգչուհի Հադիսեն ցանկանում է երգել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber1 կայքէջը։
Հադիսեն, որ ներկայացնում էր Թուրքիան «Եվրատեսիլ-2009»-ում, կրկին լրագրողներին հայտնել է, որ ցանկանում է Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին երգել՝ դա պայմանավորելով երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ։ Նա նշել է, որ դեռեւս պատասխան չի ստացել, բայց դրական արձագանքի դեպքում ինքը մեծ հաճույքով կերգի խաղին։
Հիշեցնենք, որ Հադիսեն ցանկություն էր հայտնել խաղին երգել Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ, ինչից հետո նրան Ադրբեջանում persona non-grata հայտարարեցին:




























