«Վստահ եմ, որ եւ «Ժառանգությունը», եւ Դաշնակցությունը, եւ ՀԱԿ-ը միայնակ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող են հաղթահարել 5 տոկոսի արգելքը: Այլ բան է, թե մեզ կհաջողվի՞ պահպանել ստացած քվեները»,- թերթի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Բայց մեր նպատակը ոչ թե խորհրդարան մտնելն է, այլ երկրում համակարգային փոփոխություններ կատարելը: «Ժառանգությունը», որպես համակարգային ընդդիմություն եւ համակարգային փոփոխությունների կողմնակից, իր գերագույն ու առաջնային նպատակն իրագործելու համար ընդդիմության միասնությունը ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է համարում: Ընդդիմությունը համախմբելու, միավորելու նպատակով մենք բազմիցս կոչեր ու առաջարկներ ենք նախաձեռնել»,- ասել է Սաֆարյանը: