Ավստրալիայի բնակիչ 59-ամյա Հելեն Ռիչարդսին կծել է զուգարանակոնքի մեջ մտած շեղանկյունազարդ պիթոնը, փոխանցում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Բրիսբենում ազգականներին հյուրընկալված կինը զուգարան է գնացել: Հելեն Ռիչարդսը տեղացի լրագրողներին պատմել է, որ երբ նստել է զուգարանակոնքին, «կտրուկ հարված է զգացել»: «Ես ուղղակի վեր ցատկեցի, հետ նայեցի եւ տեսա երկար վզով կրիայի նման մի բան, որը հետ զուգարանակոնք էր սողում»,- պատմել է նա:
1,5 մետրանոց շեղանկյունազարդ պիթոնին հանելու համար ստիպված էին կանչել պրոֆեսիոնակ օձ բռնողի:





























