Համաշխարհային բանկի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան համաշխարհային ընտրախավերին կոչ է արել քայլ անել դեպի կլիմայի փոփոխության դեմ անհետաձգելի պայքարի գիտակցություն։ «Լուսանկարե՛ք ձեր երեխաներին, ձեր թոռներին՝ ձեր դիմաց»,- ասել է նա՝ հայտնում է AP-ն։
Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի վերջին օրը, Գեորգիեւան նախազգուշացրել է․ որ «տառապանքների պոտենցիալ գինն» անչափելի է, եթե աշխարհը չկարողանա վերահսկել օդի ջերմաստիճանի բարձրացումը։
Նա հերքել է այն գաղափարը, որ արտանետումների կրճատումը վնաս կհասցնի տնտեսությանը՝ հիմնվելով այն հետազոտության վրա, որը ցույց է տվել, որ ջերմաստիճանի արագ բարձրացումը 25 տոկոսով կարող է կրճատել համաշխարհային տնտեսական աճը։
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստինա Լագարդը նշել է, որ ջերմաստիճանի բարձրացումը կոչնչացնի տնտեսության ամբողջական ոլորտներ։
Գեորգիեւայի խոսքերով, «կլիմայական նոր տնտեսությունը» 65 մլն աշխատատեղ կստեղծի։





























