Boeing-ը հաղթել է ԱՄՆ ռազմական օդուժի համար 179 նոր ավիալիցքավորիչներ կառուցելու 35-միլիարդանոց տենդերը:

Նոր սերնդի լիցքավորիչը ստեղծվելու է Boeing 767-ի հիման վրա եւ կփոխարինի 1950-ականների մոդելի օդանավերին: Boeing-ի հիմնական մրցակիցը եղել է եվրոպական Airbus-ի դուստր ձեռնարկությունը՝ EADS-ը:

2009-ի մարտին ամերիկյան Northrop Grumman Corp.-ն ու EADS-ն արդեն հաղթել են տենդերը, սակայն Boeing-ը վիճարկել էր որոշումը՝ հայտարարելով, թե իր առաջարկը նվազ ռիսկային է, ավելի գործուն եւ մրցունակ: