ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանում համերգներով հանդես եկող հայտնի ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովը հայտարարել է «Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա» արշավի մեկնարկի մասին:

Նպատակը հասարակության աջակցությունը մանկատներում  գտնվող մոտ 4 հազար հայ երեխաների ընտանիք վերադարձնելու վրա կենտրոնացնելն է:

«Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա» արշավը կիրականացվի Նորվեգիայի կառավարության եւ ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի աջակցությամբ: