Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե որեւէ մեկն իրավունք չունի ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները՝ ներկայիս բովանդակությամբ:

«Սիվիլիթաս» հիմնադրամի՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կազմակերպած քննարկումների ժամանակ Օսկանյանը մասնավորապես ասել է. «Այս փաստաթուղթը ներկայիս բովանդակությամբ չի կարելի ստորագրել։ Ավելին՝ այս փաստաթուղթն, այս բովանդակությամբ ոչ ոք իրավունք չունի ստորագրել»:

Ի դեպ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ Օսկանյանի դիրքորոշմանը, հայտարարել էր. «Ավելի դաժան բան, քան պաշտոնից զրկվելն է, չկա»: