Դավոս 2019 շրջանակներում Ֆիլիպ Մորրիս միջազգային կորպորացիան (PMI) բարձրաձայնել է աշխարհում 1.1 միլիարդ ծխողներին ավելի լավ այլընտրանք առաջարկելու մարտահրավերը։
Ֆիլիպ Մորրիսի գլխավոր գործադիր տնօրեն Անդրե Կալանցզոպուլոսը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Ֆիլիպ Մորրիսն աշխատում է նիկոտի մատակարարման մեթոդը փոխարինելու, ինչպես նաև այլընտրանքային արտադրատեսակների նկատմամբ ավելի հարդուրժող վերաբերմունքի հասնելու ուղղությամբ։ Մասնավորապես նա նշել է, որ տարիների բացակայությունից հետո 2019-ին ֆորումին մասնակցելու գլխավոր պատճառը կարգավորող մարմիններին ու կառավարական խմբերին ապացուցելն է, որ առանց այրման այլընտրանքներն ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը։ Այդ իսկ պատճառով չափահաս այն ծխողներին, ովքեր չեն պատրաստվում թարգել սիգարետ ծխելը, պետք է խրախուսել անցում կատարել ավելի քիչ վնասակար ապրանքատեսակներին։ Միևնույն ժամանակ ծխախոտային ընկերության առաջնորդը նշել է, որ լավագույն տարբերակն ընդհանրապես հրաժարվելն է ցանկացած տեսակի ծխախոտային արտադրանք օգտագործելուց։
Կալանթզոպուլոսը նաև հարցազրույց է տվել CNBC’s-ին՝ բարձրաձայնելով այն «Մեծ ուղերձը», որ Ֆիլիպ Մորրիսը հղում է Դավոսում հավաքված համաշխարհային առաջնորդներին։ Զրուցելով Մեքսիկայի առաջատար հեռուստաալիքի՝ ADN40-ի, և El Heraldo de México պարբերականի լրագրողների հետ, Ֆիլիպ Մորրիսի գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է օրենսդրական մակարդակով առանց ծուխ արտադրատեսակները սիգարետից տարանջատելու անհրաժեշտությունը։
Politico Europe-ը հրապարակել է Անդրե Կալանթզոպուլոսի բաց նամակը, որում նա բացատրում է՝ ինչպես ստացվեց, որ Ֆիլիպ Մորրիսը ձեռնամուխ եղավ հնարավորինս արագ առանց ծուխ ապագա ստեղծելուն։ Կալանթզոպուլոսը նշել է. «համաշխարհային կարևորություն ունեցող այլ հարցեր», ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, գենդերային հավասարությունը, գիրությունը, սովն ու կրթությունը, կարգավորվում են համագործակցության ու գործընկերության սկզբունքով, ինչը ներառում է ոլորտի շահագրգիռ կողմերին...
Այնուամենայնիվ, մեր ոլորտում հասարակությունը բևեռացված է ու պասիվ: Մեզ բոլորիս հնարավորինս արագ բաց երկխոսություն է հարկավոր»:
Կալանթզոպուլոսը ընթերցողներին խնդրել է, օբյեկտիվ հայացքով նայել այն ամենին, ինչ Ֆիլիպ Մորրիսը փորձում է անել սիգարետի վնասը նվազեցնելու նպատակով և նպաստել բոլոր ոլորտների ու բոլոր տեսանկյունների ներգրավմամբ բաց երկխոսությանը՝ ներգրավվելով նաև այն խմբերը, որոնք տարակարծիք են մասնավորապես Ֆիլիպ Մորրիսի հետ:
Ինչպես Ֆիլիպ Մորրիսում նշում են, առանց ծուխ ապագա ստեղծելու գերնպատակը հարատև է․ այն երկար տարիների աշխատանքի արդյունք է՝ գիտական գնահատման համալիր ծրագրով հիմնավորված։ Աշխարհի բոլոր չափահաս ծխողներին ավելի քիչ վնասակար այլընտրանքը հասանելի դարձնելու նպատակին հասնելու համար ընկերությունը ներդրել է ավելի քան 4,5 մլրդ դոլար:
Այն, որ մարդիկ սիգարետ են ծխում, անհերքելի փաստ է։ Ամբողջ աշխարհում բազմիցս եղել են քարոզարշավներ, որոնց նպատակն էր հասարակության լայն շերտերին տեղեկացնել սիգարետ ծխելու ռիսկերի մասին, խրախուսել, որ ծխողները թողնեն, իսկ չծխողները երբեք էլ չփորձեն սիգարետ։ Սակայն մարդկությունը ցավալիորեն դանդաղ է շարժվում դեպի ցանկալի վերջաբանը․ աշխարհ, որտեղ սիգարետ ծխելն այլևս պատմություն կլինի։ Աշխարհում ավելի քան 1 միլիարդ ծխող կա, և Առողջապահության Համաշխարհային կազմակերպության գնահատականի համաձայն, 2025 թվականին այդ թիվը զգալիորեն չի նվազելու։
Ֆիլիպ Մորրիսի ուղերձը քննադատներին ծայրահեղ պարզ է․ Աշխարհում առկա միլիարդից ավելի ծխողների մեջ ձեր հարևաններն են, ձեր ընկերները, գուցե և ձեր ընտանիքի անդամները։
Թողնելը խթանելու ու ծխող դառնալը կանխարգելելու միջոցներն ամենակարևորն են․ այնտեղ անհամաձայնություն չկա: Միևնույն ժամանակ, մեծաքանակ ծխողների համար, ովքեր չեն պատրաստվում թողնել, պետք է խելամիտ լուծում գտնել։ Այսպիսով, ի՞նչ կարող ենք անել գործնականում։ Ինչպե՞ս կարող ենք խրախուսել այն ծխողներին, ովքեր չեն պատրաստվում թողնել, անցում կատարելու նոր, գիտականորեն ապացուցված արտադրանքի, որը նիկոտին ստանալու ավելի լավ տարբերակ է, քան սիգարետը։
Չնայած այն հանգամանքին, որ առանց ծուխ ապագա ստեղծելու մեր նպատակն անխաթար է ու մենք հիմնվում ենք ամուր գիտության, ընկերությունը չի կարող մեն-մենակ այդ նպատակն իրականություն դարձնել»։
«Բավականին երկար ժամանակ է, ինչ ծխելու դեմ բանավեճը բևեռացված է, ինչը կաթվածահար է անում դրական ամեն փոփոխություն»։
Ֆիլիպ Մորրիսի ներկայացուցիչները շեշտում են, որ առանց Դավոսում ներկա համաշխարհային առաջնորդների, կառավարությունների, կարգավորող մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներգրավման ու այլընտրանքների վերաբերյալ գիտական փաստերի անաչառ ուսումնասիրության, սիգարետն անցյալում թողնելը պարզապես անհնար կլինի: Ընկերությունը ոգևորություն է արտահայտում այն փաստից, որ որոշ երկրներում իրականությունն արդեն իսկ հաշվի է առնվում։
Մասնավորապես, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, օրեցօր աճում է այն համոզմունքը, որ առանց ծուխ ապրանքները կարող են լրացնել ծխելու դեմ պայքարին ուղղված առողջապահական առկա գործիքակազմը։ Մեկ այլ երկրում՝ Ճապոնիայում, սիգարետի սպառումը կրճառվել է 22 տոկոսով վերջին երեք տարում՝ այն պահից սկսած, երբ շուկա են մուտք գործել առանց ծուխ ապրանքատեսակները։
Որպես ծխախոտ արտադրող ընկերություն, Ֆիլիպ Մորրիսի պատասխանատվությունն այս հարցում էլ ավելի շոշափելի է։
Եվ նույն պատասխանատվությամբ էլ ընկերությունը կոչ է անում Դավոսում հավաքված առաջնորդներին ու շահագրգիռ բոլոր մյուս կողմերին մի կողմ դնել իրենց նախապաշարմունքները, նկատել առանց ծուխ արտադրատեսակների առավելություններն ու աջակցել ընկերությանը պատմական այս առաքելությունն ի կատար ածելու գործում։





























