Լիբիայում երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի վարձկանները սպանված ընդդիմադիրների մարմինները բեռնում են օդանավեր եւ թափում  անապատում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Լիբիայի նախկին ներկայացուցիչ Իբրահիմ Դաբաշին:

Նա նշել է, որ զոհվածներին թափում են Սիրտ քաղաքի մերձակայքում:

Լիբիայում իրավիճակը սրվեց Եգիպտոսում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ  պաշտոնանկ եղավ այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը: Զանգվածային խռովությունները Լիբիայում սկսվել էին 2011 թվականի փետրվարի 15-ին:  Տարբեր աղբյուրների տվյալներով Լիբիայում զոհվել է 300-1000 մարդ: Քադաֆին հայտարարել է, որ «մեռնի միայն այդ հողի վրա»: