ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար գումարի տրամադրման ավարտել «շաթդաունը»։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով Կոնգրեսում եւ Սպիտակ տանը իր աղբյուրներին։
Ինչպես նշվում է, խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է։ Աղբյուրներից մեկը հայտնել է, թե կառավարության աշխատանքը կարող է վերականգնվել 3 շաբաթով։
Հեռուստաալիքի տվյալներով, մոտակա ժամանակներս Թրամփը ծրագրում է հայտարարություն անել «շաթդաունի» վերաբերյալ։ Սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ այդ հարցը «դեռեւս լուծված չէ»՝ հայտնում է Gazeta-ն։





























