«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենն ահաբեկիչներին կոչ է արել չսպանել մահմեդական խաղաղ բնակչությանը: Այս մ ասին հայտարարել է ահաբեկիչների առաջնորդի տեղակալ Այման ազ-Զավահրին:
Նա հայտարարել է նաեւ, որ «Ալ-Քաիդան» մասնակից չի եղել Նոր տարվա գիշերը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի քրիստոնեական եկեղեցու ահաբեկչությանը, որի ժամանակ զոհվել էր 23 մարդ, հայտնում է Reuters-ը:
Նմանօրինակ հայտարարություններ հնչել էին նաեւ «Թալիբան» շարժման եւ մի շարք այլ խմբավորումների կողմից:





























