Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ եւ բովանդակություն հաղորդել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ երկկողմ համագործակցությանը՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում:





























