Բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար այս պահի դրությամբ խորհրդարանի աշխատակազմին դիմել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 6 պատգամավոր։  Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Նշված պատգամավորները «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են։ Նրանք են՝ Սարգիս Ալեքսանյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արմեն Եղիազարյանը, Կարեն Սիմոնյանը, Սարիկ Մինասյանը և Էդվարդ Անդրեասյանը։

Բնակարանի վարձավճարի փոխհատուցման չափը սահմանվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի օգոստոսի 8-ի թիվ Կ-186-Ա կարգադրությամբ՝ մինչև 100 հազար դրամի չափով։