ՀԱԿ վարչության անդամ, ԱԳ նախարարի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում չհերքեց, որ կարող է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ։
«Ինչ–որ ես ասել եմ, լրացուցիչ ոչինչ չունեմ ասելու դրա վերաբերյալ»,–ասաց նա։
Նշենք, որ «Հրապարակ»–ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը ասել էր, որ քննարկումներ եղել են, սակայն որեւէ բան չեն պայմանավորվել. «Տարբեր քննարկումներ են եղել` տարբեր հարցերի շուրջ, կոնկրետ որեւէ բան չենք պայմանավորվել: Ես այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»,– ասել է նա:





























