Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Facebook-ի իր էջում գրառում է արել ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:

«Այսօր Հայաստանի սրճարաններում եւ տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը եւ յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,– գրել է նա: