Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները ԱՄՆ-ը չի սադրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
«Շատ մարդիկ կասկածում են, որ բոլոր այս իրադարձությունների հետեւում ինչ-որ մեկը կա: Սակայն այս իրադարձությունները բնական են: Գործընթացը սկսվեց Թունիսում: Մեկն ինքնահրկիզվեց, եւ դա դարձավ կայծ, որից սկիզբ առան կարեւոր փոփոխությունները»,- ասել է Քրոուլին:
Ժողովրդական զանգվածային ընդվզումները հանգեցրին Թունիսի եւ Եգիպտոսի վարչակազմերի պաշտոնանակությանը: Հուզումները շարունակվեցին Եմենում, Բահրեյնում եւ Լիբիայում:
Նշենք, որ թունիսցի առեւտրական Մոհամեդ Բուազիզին ի նշան աղքատության եւ ոստիկանների կամայական գործողությունների դեմ դժգոհության, ինքնահրկիզվել էր, ինչը պատճառ էր հանդիսացել արաբական աշխարհում սկսված հուզումների:





























