Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն ընթանում է նորմալ հունով։ Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, երբ այցելել էր Աշոցք, ԵՄ ֆինանսավորմամբ բացված Լեռնադահուկային կենտրոն։

Դիվանագետը հիշեցրել է, որ 10 երկրներ արդեն վավերացրել են համաձայնագիրը, սովորաբար գործընթացը տեւում է 2-3 տարի։ «Անհանգստության պատճառ չկա։ Պետք է կենտրոնանալ արդեն ուժի մեջ մտած դրույթների կատարման վրա»,- ասել է դեսպանը։

Հարցին, թե ինչու է ԵՄ-ը մտադրվել Հայաստանին հատկացնել Արեւելյան գործընկերության մյուս երկրների համեմատ ավելի քիչ միջոցներ, դեսպանը պատասխանել է, որ դա արդեն բացատրել է «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում։