Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում, բախվել են BMW X6 մակնիշի 01 XX 800 համարանիշի և ԻԺ մակնիշի 723 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով, BMW X6-ը վարել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը, իսկ ИЖ մեքենան եղել է կայանված, և BMW X6-ը բախվել է նրան: Հետաքննիչի որոշմամբ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է ИЖ-ի վարորդի ինքնությունը: