Երեւանում, այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:50-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 ՏՍ 178 համարանիշի, Honda մակնիշի 32 FF 321 համարանիշի, Opel մակնիշի 05 ՕՕ 545 համարանիշի եւ Mercedes մակնիշի 17 AT 717 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Աղբյուրը հայտնում է, որ վարորդներին եւ վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, որոնք մինչեւ բժիշկների ժամանումը օգնություն են ցույց տվել վիրավորին, իսկ վարորդներին էլ՝ հոգեբանական օգնություն: