Կիպրոսում հայկական համայնքի Gibrahayer ամսագիրը հայտնում է, որ Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարարության Կրթական կենտրոնում հայոց լեզվի ուսուցման դասընթացներ են սկսվելու։
Դրանք ներառում են ուղղագրության դասեր, շարահյուսություն, տալիս են բառարանային պաշար։ Կուրսերը նպատակ ունեն մասնակիցներին տալ գրավոր եւ բանավոր խոսքի ունակություններ։
Դասընթացի արժեքը ամսական 51 եվրո է։
Ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ 2009 թվ. սեպտեմբերի 25-ը։
Հայկական համայնքի նման նախաձեռնությունը կարելի է միայն ողջունել. չէ՞ որ լեզուն ազգային ինքնության եւ արժեքների պահպանման ամենակարեւոր միջոցներից մեկն է։




























