Ապրիլի 27-ին Հարավային Կորեայում ի նշան ԿԺԴՀ-ի հետ խաղաղության ձգտման՝ Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտու երկայնքով  500 կիլոմետրանոց կենդանի շղթա կձեւավորվի: Այս մասին երկուշաբթի Սեուլում հայտնել են ակցիայի կազմակերպիչները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապառազմականացված գոտու կենդանի շղթայի համար շարժման կենտրոնական գրասենյակը հույս ունի ակցիային 500 հազար մարդ ներգրավել: Յուրաքանչյուր մասնակիցը պետք է 10 հազար վոն վճարի (մոտ 10 հազար դոլար):

«Ռյոնհապ» գործակալությունը նշել է, որ ակցիան նվիրված է հակաճապոնական ապստամբության 100-ամյակին, որը նշում են բոլոր կորեացիենրը, ինչպես հարավում, այնպես էլ Կորեայի հյուսիսում:

Նրա կազմակերպիչներն այժմ պայմանավորվում են ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության հետ այն մասին, որ մարդիկ Ինչհոն քաղաքից մինչեւ Կոսոն գավառ կենդանի շղթա կկազմեն:

«Թեեւ 500 հազար մարդը քիչ չէ, մենք կկարողանանք անցկացնել այդ ակցիան, քանի որ այն վաղուց էր ծրագրվում», -գործակալությունը ներկայացնում է կազմակերպիչների շտաբի ղեկավար Չոն Սե Իլի հայտարարությունը: Նրա խոսքով՝  դրան կարող են մասնակցնել բոլորը, այդ թվում երեխաները: