Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովն ու Սաֆար Աբիեւը սեպտեմբերի 21-ին հաստատել են երկու երկրների միջեւ 2010թ. ռազմական համագործակցության պլանը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե երկու երկրների երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմական ոլորտում կառուցված է փոխադարձ ձեռնտու հիմքի վրա, ինչը դրական բնույթ ունի եւ իրագործվում է նախանշված ուղով:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է ադրբեջանցի զինծառայողների՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմա-ուսումնական հաստատություններում սովորելու հարցը: Անատոլի Սերդյուկովը Աբիեւին հայտնել է, թե ռուսական կողմը կշարունակի ընդունել ռազմական բուհեր Ադրբեջանի զինծառայողներին՝ անհատույց ուսուցման հիմունքով խմբերում:




























