92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ պետական ձեռնարկությունների եւ արդյունաբերական օբյեկտների, շինարարության, տրանսպորտի եւ կապի ասոցիացիայի նախկին նախագահ Ալեքսանդր Տիզյակովը, ով 1991թ․ օգոստոսյան խռովության մասնակից էր եւ Արտակարգ իրավիճակի պետական կոմիտեի (Госкомитет по чрезвычайному положению, ГКЧП) անդամ՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

Տիզյակովին հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 29-ին։ Հա կհուղարկավորվի Եկատերինբուրգի Շիրոկորեչենսկի գերեզմանոցում։

1991թ․ Տիզյակովը եւ նախկին ԽՍՀՄ-ի եւս յոթ բարձրաստիճան ղեկավարներ հեղաշրջման նպատակով ստեղծեցին ԳԿՉՊ-ն։ Խռովության տապալումից հետո նրանք բոլորը ձերբակալվեցին (բացի ՆԳ նախկին նախարար Բորիս Պուգոյից, ով ձերբակալության ժամանակ ինքնասպանություն գործեց)։ Սակայն 1994թ․ նրանց նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով մինչեւ դատը ներում շնորհվեց։

Թոշակի անցնելուց հետո Տիզյակովը ՌԴ կառավարությանն առնթեր փորձագիտական խմբի անդամ էր, Սվերդլովյան մարզի նահանգապետի տեխնիկական խորհրդի անդամ։

ԳԿՉՊ-ի 8 անդամներից այժմ ողջ են միայն երկուսը 94-ամյա Յազովը եւ 86-ամյա Բակլանովը։