Մադրիդի Ռեալի եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Նյու Յորքում ամուսնության առաջարկ է արել ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շայխիսլամովային: Արեւմուտքում նա հայտնի է Շեյք ազգանունով:

Իրադարձությունը տեղի է ունեցել Սուրբ Վալենտինի օրը CBS հեռուստաընկերության շենքում: Իրինան մասնակցել է Դեւիդ Լեթերմանի երեկոյան հեռուստաշոուին: Սուպերմոդելի պատասխանի մասին լրատվամիջոցները չեն հայտնում: