«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործով որոշում է կայացրել դրվագներից մեկն առանձնացնելու եւ մեղադրական եզրակացությամբ այն դատարան ուղարկելու մասին: Թե ո՞ր դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել ու գործը դատարան ուղարկվելու, մեզ ճշտել չհաջողվեց:

Կարելի է միայն ենթադրություններ անել, որ գործը հիմնական դրվագներին, հիմնական մեղադրյալներին չի առնչվում, այլ կարող է կապված լինել «հարակից» դրվագների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում