«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ սպաների միությունը, որի ստեղծման հիմքում կանգնած են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եւ Աշոտ Մանուչարյանը, ունի նաեւ պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանի աջակցությունը:
Տոնոյանը խոստացել է լուծել գրասենյակի հարցը եւ օժանդակել այլ կազմակերպչական հարցերում: Եթե այս միությունը կայանա, ապա այն կարող է դառնալ ԵԿՄ-ի ավելի ցիվիլ տեսակը, որտեղ կմիավորվեն ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի հայ զինվորականները: Այս դեպքում գուցե ԵԿՄ-ի հարցը եւս փակված համարվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























