Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում Վանկուվեր կղզում էքստրեմալ տաք եղանակը դարձել է բալենիների ծաղկման սեզոնի վաղաժամ սկսվելու պատճառը, հայտնում է CTV-ն:
Ազգային օդերեւութաբանական բյուրոյի կանխատեսման համաձայն՝ երկուշաբթի կղզում գարնանային եղանակ էր՝ Ցելսիուսի +6+8 աստիճան: Դրանից բացի, հունվարի վերջին տասնօրյակի ընթացքում այս տարածաշրջանում եղանակային պայմանները բավականին մեղմ էին, ուստի արդեն ընթացիկ շաբաթվա սկզբին Վիկտորիա քաղաքի բնակիչները դարձել են քաղաքային այգիներում եւ պուրակներում բալենիների ծաղկման ականատեսները: Բնակիչները պնդում են, որ սովորաբար ամենատաք եղանակներին էլ բալենիները վարդագույն ծաղիկներով են ծածկվում փետրվարի կեսերից ոչ շուտ: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ Վանկուվեր կղզում առնվազն մեկ շաբաթ այսպիսի տաք եղանակ կպահպանվի:
Ինչ վերաբերում է Կանադայի մնացյալ տարածքին, ապա այստեղ մինչեւ առաջին ծաղիկները դեռ շատ հեռու է: Այսպես՝ Քվեբեք, Օնտարիո եւ Սասկաչեւան նահանգներում սառնամանիք է՝ ջերմաչափի սյունն իջնում է մինչեւ մինուս 18-25 աստիճան, իսկ Օնտարիո նահանգի հյուսիսում Արմսթրոնգ բնակավայրում վերջերս գրանցվել է վերջին շաբաթում երկրում ջերմաստիճանային բացարձակ նվազագույն՝ զրոյից 47 աստիճան ցածր:




























