ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել այսօր մամուլում տեղ գտած տեղեկության վերաբերյալ, ըստ որի, Գեւորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար»:

ՀՔԾ-ից հայտնում են, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:

«Ծառայությունում ՀՔԾ պետի տեղակալի թափուր հաստիք չկա, եւ նման քննություն չի անցկացվել»,-ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ նման տեղեկություն էր հրապարակել «Ժամանակ» թերթը: