Ճապոնիայի Գիֆու նահանգում (Հոնսյու կղզի) խոլերայի բռնկման պատճառով մոտ 1,6 հազար խոզ կմորթեն: Սպանդի համար կներգրավվեն նաեւ ցամաքային ուժերի ստորաբաժանումները:
2018 թվականի դեկտեմբերին այդ նույն շրջանում արդեն խոզերի խոլերայի բռնկում էր արձանագրվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդ ժամանակ 7,8 հազար խոզ էր ոչնչացվել: Բացի այդ իշխանությունները վարազների անհապաղ պատվաստում էին իրականացրել. նրանց բնակության վայրերում պատվաստանյութով կեր էին շաղ տվել:
Խոլերայի բռնկումները, որն ախտահարում է միայն խոզերին եւ վարազներին, բայց անվտանգ է մարդու համար, Ճապոնիայում արձանագրվել են նաեւ նախկինում: Այսպես՝ 1992 թվականին համաճարակ էր սկսվել հարավարեւմտյան Կումամոտո նահանգում:




























