Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում Թուրքիայի Բեշիքթաշը Կիեւի դինամոյականներին պարտվեց խայտառակ հաշվով: Առաջին խաղում Դինամոն հաղթել էր 4:1, իսկ պատասխան խաղում` 4:0 հաշվով:
Երեկ, փետրվարի 24-ին Կիեւում կայացած պատասխան խաղում թուրքերի ավագ, Մադրիդի Ռեալի նախկին սուպերաստղ Գուտին փոխարինվել է: Խաղադաշտը լքելիս Գուտին չի զսպել հույզերը եւ միջնամատ է ցույց տվել կիեւցի ֆուտբոլասերներին:





























