Շանհայի մերձակայքում լքված 88 մետրանոց բաց հանքում հյուրանոց է բացվել:
Պողպատե ճակատով շենքը ամրացված է ժայռին: Կենտրոնական մասը, որը պատրաստված է ապակուց, ջրվեժ է հիշեցնում: «Ջրվեժի» ներսում վերելակներ են գտնվում: Հյուրանոցի տանիքին բույսեր են տնկված եւ սպորտային հարթակներ են պատրաստված, գրում է ՌԲԿ-ն:
18 հարկերից միայն երկուսն են գետնից վերեւ գտնվում. այդտեղ գտնվում են ռեստորանները, համաժողովի դահլիճները եւ ընդունարանը: Հյուրանոցը նաեւ երկու ստորջրյա հարկ ունի, որտեղ հասարակաան գոտիներն են տեղակայված:




























