«Միսս Տիեզերք-2005» մրցույթի հաղթող, ռուսական ծագմամբ կանադացի Նատալյա Գլեբովան եւ թայլանդցի նախկին թենիսիստ Պարադորն Սիչափանը ամուսնալուծվել են:
Սիչափանը առաջին ասիացին էր, ում հաջողվեց մտնել համաշխարհային դասակարգման լավագույն տասնյակ: Նա կարիերան ավարտեց 2007թ. մարտին դաստակի վնասվածքի պատճառով:
Գլեբովան, որը գեղեցկուհու մրցանակը նվաճել էր Թայլանդում Սիչափանի հետ ամուսնացել էր 2007թ. նոյեմբերին:
Նախկին ամուսինները հայտարարել են, որ շարունակելու են համատեղ բիզնեսը Թայլանդում` կոսմետիկայի, սննդային հավելումների արտադրությունը եւ ռեստորանը, հաղորդում է Asian News Network-ը:





























