Ամերիկացիները կորցրել են հետաքրքրությունը զենքի հանդեպ: Դրա վաճառքն ԱՄՆ-ում նախորդ տարի ավելի քան 6 տոկոսով նվազել է:
Այսպիսով, 2018 թվականին ամերիկացիները ձեռք են բերել ավելի քան 13 միլիոն հրազեն, ինչը 800 հազար պակաս է, քան մեկ տարի առաջ էր:
Շուկան կրճատվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, ընդ որում, անկումը սկսել է բոլոր տեսակի հրացանների ազատ կրման կողմնակից Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց անմիջապես հետո:
Փորձագետների կարծիքով, հենց Հանրապետական կուսակցությունից նախագահի օրոք սկսեց նվազել հրազեն կրելու արգելքի մասին հռետորաբանությունը, եւ գնորդները դադարեցին սեւ օրվա համար պաշար հավաքել։ Այս տեսակետի ապացույցը կարող է լինել այն փաստը, որ հրազենային զենքի վաճառքն իր գագաթնակետին էր հասել պետության ներկայիս նախագահին նախորդած դեմոկրատի օրոք, հաղորդում է «Վեստի»-ն:




























