Յակուտիայում ավելի քան 190 կարատ քաշով ադամանդ են գտել: Դեղնավուն երանգով թանկարժեք քարը գտնվել է Ուդաչնիյ բաց հանքում: Մասնագետներն առաջիկայում մանրակրկիտ կուսումնասիրեն ադամանդը եւ կորոշեն նրա շուկայական գինը, գրում է Vesti-ն:
Հանքավայրում նշել են, որ գտածոն հազվագյուտ է եւ վերջին տարիներին գտնվածներից ամենախոշորը: Նմանատիպ չափով քար էր գտնվել 2,5 տարի առաջ: Նրա քաշը 207 կարատ էր:




























