Անթալիայի կինոփառատոնին մասնակցելու է նաեւ հայկական ֆիլմ։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Անթալիայի քաղաքապետարանի աջակցությամբ եւ Անթալիայի Մշակույթային հիմնադրամի կողմից կազմակերպված միջազգային «Ոսկե նարինջ» կինոփառատոնում մրցելու են 12 լիամետրաժ ֆիլմեր, որոնց շարքում է նաեւ Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը։ Այն դրամա է՝ հայ-ադրբեջանական սահմանը անցնող գոմեշի մասին։ Գոմեշը ֆիլմի հերոսն է, որի միջոցով հեղինակը վեր է հանում երկու հարեւան երկրների միջեւ առկա խնդիրները։ Ֆիլմի նպատակն է քանդել բոլոր գոյություն ունեցող սահմանները։