Մերիլենդի բնակիչ Ջորջ Թոմասակն իրեն մեղավոր է ճանաչել CNN-ի եւ Պենտագոնի գրասենյակներում ռումբ տեղադրելու սպառնալիքների հարցում՝ հայտնում է AP-ն։
Թոմասակի հայտարարությունը հրապարակվել էր հինգշաբթի օրը՝ դաշնային դատախազության եւ գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։
Նա խոստովանել է, որ Պենտագոնի զբոսաշրջության հարցերով բյուրոյին 2016թ․ հոկտեմբերին հայտնել է, թե ինքը «ԻՊ սպառնալիք» է։ Նա նաեւ Ատլանտայում CNN-ի մասնաճյուղին հայտնել է, թե ինքը կապված է ահաբեկչական խմբի հետ, եւ իրենք ծրագրում են ոչնչացնել կառավարության շենքը։
Զանգերը հետապնդվել են բջջային հեռախոսահամարի միջոցով։ Քննիչներն ասել են, թե Թոմասակը խոստովանել է, որ զանգել եւ սպառնացել է։
Նրան մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպասում։





























